Երևանի բյուջեից ավելի քան 1 մլրդ դրամ է տրամադրվել 100 ավտոբուս գնելու համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանին հոկտեմբերի 6-ի արտահերթ նիստում որոշում կայացրեց «Տրանսպորտային համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակում 1 մլրդ 825 հազար դրամ հատկացնել 100 ավտոբուս գնելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ավտոբուսների գնման մրցույթում հաղթող է ճանաչվել «Մուլտի Մոթորս» ՍՊԸ-ն, և գումարը հատկացվեց ընկերության՝ նախատեսվող պայմանագրային պարտավորությունների հետագա ընթացքը ապահովելու նպատակով:

Փոփոխությունները ներկայացրեց Երևանի քաղքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը:

Հարակից զեկուցող, Ֆինանսավարկային տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյանը նշեց, որ իրենք նախագծին տվել են դրական եզրակացություն:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշեց, որ իրենք չեն մասնակցի քվեարկությանը:

Որոշումն ընդունվեց 46 «կողմ« ձայնով:

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս