Հասարակական

Արցախից հայտնում են հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստների մասին

1 րոպեի ընթերցում

Արցախից հայտնում են հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստների մասին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել է, որ անընդհատ տեղեկություններ են ստանում թշնամու կենդանի ուժի և զինտեխնիկայի սարսափելի մեծ կորուստների մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վահրամ Պողոսյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Շփման գծի այն հատվածներում, որտեղ ակտիվ մարտական գործողություններ են ընթանում, հրամանատարներից անընդհատ տեղեկություններ ենք ստանում, որ թշնամին կենդանի ուժի և զինտեխնիկայի սարսափելի մեծ կորուստներ է կրում։

Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն կատարել իր առջև դրված խնդիրը»,- գրել է Պողոսյանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում