Ղարաբաղյան հիմնահարց

Միջազգային հանրությունը չի կարող թույլ տալ ևս մեկ ցեղասպանություն. Ալեքսիս Օհանյան

2 րոպեի ընթերցում

Միջազգային հանրությունը չի կարող թույլ տալ ևս մեկ ցեղասպանություն. Ալեքսիս Օհանյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործարար, «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը կրկին միջազգային հանրությանը կոչով է դիմել՝ ուշադրություն հրավիրելով Արցախի ուղղությամբ Ադրբեջանի ռազմական գործողություններին՝ Թուրքիայի աջակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Օհանյանը «Թվիթերի» իր էջում տեղադրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը և գրել. «Մենք, միջազգային հանրությունը, չենք կարող թույլ տալ, որ ևս մեկ ցեղասպանություն կատարվի»:

Փաշինյանն այդ հրապարակմամբ մասնավորապես ասել էր, որ ադրբեջանա-թուրքական ավազակներն այստեղ չեն Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղվելու համար, նրանք չեն եկել գյուղեր, քաղաքներ գրավելու նպատակով: Նրանք իրենց առջև խնդիր են դրել ավարտին հասցնել Հայոց ցեղասպանությունը:

Հայոց ցեղասպանության մասին պատմող«Խոստում» ֆիլմի պրոդյուսերԷրիկ Էսրայելյանը ևս «Թվիթերի» իր էջում տեղադրել է Արցախի դրոշի լուսանկարը, որի վրա գրված է՝ «Ճանաչել Արցախը» և կոչով հանդես եկել. «Միացեք ինձ և ցույց տվեք համերաշխությունը՝ հրապարակելով այս դրոշը: Արտահայտեք ձեր զայրույթը Ադրբեջանի կողմից անառարկելի հարձակումների, Թուրքիայի օգնության և էթնիկական զտումների բացահայտ ցանկության վերաբերյալ»:

Արցախիհետշփմանգծիողջերկայնքովսեպտեմբերի 27-իվաղառավոտյանԱդրբեջաննակտիվհրետակոծությունէսկսել:Հրետակոծվումեննաևխաղաղբնակավայրերը,այդթվում՝մայրաքաղաքՍտեփանակերտը,ինչիհետևանքովԱրցախիտարբերշրջաններումզոհվելենքաղաքացիականանձինք:ԱդրբեջանիԶՈՒ-նթիրախավորումէնաևՀՀզինվորականևքաղաքացիականենթակառուցվածքները:Հայտնաբերվելենփաստեր՝Թուրքիայիներգրավվածությանվերաբերյալ:

Պատրաստեց Աննա Գրիգորյանը

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում