Ականատես ենք լինում Ադրբեջանի վերջին հուսահատ փորձերին. Ռուբեն Սաֆրաստյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ու Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած գործողություններում ներգրավվելով՝ Թուրքիան փորձում է իր ազդեցությունն ընդլայնել Հարավային Կովկասում՝ ի հաշիվ Ռուսաստանի:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

«Այս հարցը մենք դիտարկում էինք մինչև թուրք-ադրբեջանական ագրեսիայի սկիզբը: Հիմա արձանագրում եմ, որ աշխարհի տարբեր վերլուծական կենտրոններ գալիս են այս եզրակացությանը: Դրանից բացի, պետք է հասկանալ, որ Թուրքիան ոչ միայն լուծում է ռազմավարական, այլև մարտավարական խնդիր: Նա շատ լավ հասկանում է, որ պետք է տեղի ունենան բանակցություններ: Ուզում է, որ բանակցային գործընթացն ընթանա միանգամայն այլ ձևաչափով, քան Մինսկի խմբի շրջանակներն են»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը: Էրդողանի հայտարարությունները, որտեղ նա շատ կոշտ քննադատում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, վկայում է այդ մասին: Փորձագետը համոզված է, որ Թուրքիան ձգտում է ղարաբաղյան հարցի հետ կապված ստեղծել մի նոր բանակցային ձևաչափ, որտեղ միջնորդների դերում հանդես կգան ինքը և Ռուսաստանը:

«Կարծում եմ, որ սա չի ընդունվի Ռուսատսանի կողմից: Դրանից բացի, Հայաստանը ևս դեմ կլինի, մեր երկիրը բազմիցս հայտարարել է, որ կողմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շարունակությանը»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Թուրքագետի խոսքով՝ ադրբեջանական բանակում իշխում է խուճապը, և մենք այսօր ականատես ենք լինում ինչ-որ բանի հասնելու վերջին փորձերին: Դրանից հետո քաղաքական զարգացումները մեծապես պայմանավորված կլինեն աշխարհաքաղաքական գործոններով:

«Որքանո՞վ Ռուսաստանն իր մեջ ուժ կգտնի դիմակայելու թուրքական ծավալապաշտությանը, թույլ չտալու, որ այս տարածաշրջանում հասնի իր նպատակներին: Եթե ՌԴ-ն կարողանա ճիշտ կողմնորոշվել, վճռականություն ցուցաբերել, ապա Թուրքիային դա չի հաջողվի: Մի բան կցանկանայի ընդգծել: Ես համոզված եմ, որ այս ամենի ապագան որոշվում է հայ զինվորի կողմից: Մեր ԶՈՒ-ն, իր վճռականության շնորհիվ, ամենակարևոր պատնեշն է Թուրքիայի ծրագրերի դեմ: Փառք զինված ուժերին, հաղթանակը մերը կլինի»,-հավելեց թուրքագետը:

Հայերեն Русский

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար