Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը շնորհավորել են Կիպրոսի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ

3 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը շնորհավորել են Կիպրոսի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադեսին՝ Անկախության օրվա առթիվ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ուղերձում ասված է.

«Կիպրոսի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմագույն շնորհավորանքներ եմ հղում Ձեզ և Կիպրոսի եղբայրական ժողովրդին` մաղթելով շարունակական առաջընթաց, բարօրություն և խաղաղություն:

Դարերի խորքից եկող հայ-կիպրական հարաբերությունները բարեկամության բազմաթիվ դրսևորումներ են ունեցել, որոնց հիմքում ընկած են պատմամշակութային առնչությունները, ընդհանուր հոգևոր արժեքներն ու փոխադարձ համակրանքը:

Հայաստանն արժևորում է բարեկամ Կիպրոսի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված միջպետական համագործակցությունն ու գերազանց քաղաքական երկխոսությունը, որոնք, տարեցտարի ամրապնդվելով և ընդլայնվելով, ձեռք են բերել դաշնակցային բնույթ։ Վստահ ենք, որ մեր երկու երկրների միջև հաստատված եղբայրական հարաբերություններն ու փոխշահավետ գործակցությունը գալիք տարիներին ևս կարձանագրեն նորանոր ձեռքբերումներ»:

Կիպրոսի նախագահին Անկախության օրվա առթիվ շնորհավորել է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանն առանձնահատուկ կարևորել է եղբայրական Կիպրոսի հետ դարավոր բարեկամության, պատմամշակութային կապերի և ընդհանուր հոգևոր արժեքների վրա խարսխված սերտ հարաբերությունները, որոնք Հայաստանի հետ համագործակցության խորացման և զարգաց­ման լավագույն հենքն են։

«Ինչպես տեղյակ եք, սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ հարձակում ձեռնարկեց Արցախի Հանրապետության դեմ՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը: Ադրբեջանը տասնամյակներ շարունակ փորձում է ռազմական ուժով լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ ոտնահարելով միջազգային և բարոյական բոլոր նորմերը, հրաժարվելով բանակցային սեղանի շուրջ գտնել հակամարտության խաղաղ կարգավորման բանալին: Արցախը և Հայաստանը միահամուռ դիմակայել են ադրբեջանական ղեկավարության այս արկածախնդրային և կործանարար քաղաքականությանը, որի ետևում կանգնած է Թուրքիան, և կշարունակեն արժանի պատասխան տալ թշնամուն: Վստահ եմ, որ Հայաստանի և Արցախի համար այս ծանր պահին եղբայրական Կիպրոսը կանգնած է մեր կողքին»,- ասված է Հանրապետության նախագահի ուղերձում:

Նախագահ Արմեն Սարգսյանը Նիկոս Անաստասիադիսին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Կիպրոսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և շարունակական առաջընթաց:

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2025-2027-ի Միջնաժամկետ ծախսային ծրագրի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Պաշտոնական

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2025-2027-ի Միջնաժամկետ ծախսային ծրագրի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Նիկոլ Փաշինյանը ԵԽ նորընտիր գլխավոր քարտուղարին շնորհավորել է և հրավիրել Հայաստան

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը ԵԽ նորընտիր գլխավոր քարտուղարին շնորհավորել է և հրավիրել Հայաստան

Սահմանվել է սահմանամերձ բնակավայրերում բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուների նոր շրջանակ

Հայաստան

Սահմանվել է սահմանամերձ բնակավայրերում բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուների նոր շրջանակ

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Freedom House Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրենին

Իրավունք

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Freedom House Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրենին

Դպրոցը ստեղծվում է երեխայի համար, այլ ոչ թե որպես աշխատատեղ. Փաշինյան

Կրթություն

Դպրոցը ստեղծվում է երեխայի համար, այլ ոչ թե որպես աշխատատեղ. Փաշինյան

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են սպառողների շահերի պաշտպանության ոլորտում նախատեսվող բարեփոխումները

Հայաստան

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են սպառողների շահերի պաշտպանության ոլորտում նախատեսվող բարեփոխումները

ՀՀ վարչապետն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանին

Քաղաքականություն

ՀՀ վարչապետն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանին

ՀՀ-ն խստորեն դատապարտում է այս ահաբեկչությունը. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին

Ռուսաստան

ՀՀ-ն խստորեն դատապարտում է այս ահաբեկչությունը. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին

Փաշինյանը մատնանշել է Հայաստանի առջև ծառացած երկու արտաքին կարևոր մարտահրավերները

Հայաստան

Փաշինյանը մատնանշել է Հայաստանի առջև ծառացած երկու արտաքին կարևոր մարտահրավերները

Փաշինյանի համոզմամբ՝ ընդդիմադիր շարժումը տապալվել է՝ պայմանավորված իրական Հայաստանի գաղափարախոսության ժողովրդական ընկալմամբ

Հայաստան

Փաշինյանի համոզմամբ՝ ընդդիմադիր շարժումը տապալվել է՝ պայմանավորված իրական Հայաստանի գաղափարախոսության ժողովրդական ընկալմամբ

ՔՊ-ն ամփոփել է կուսակցության 4-րդ քաղաքական ժողովի նախապատրաստական աշխատանքները

Քաղաքականություն

ՔՊ-ն ամփոփել է կուսակցության 4-րդ քաղաքական ժողովի նախապատրաստական աշխատանքները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում