Վերջին 24 ժամում հակառակորդն ունեցել է 130 կենդանի ուժի կորուստ և մոտ 200 վիրավոր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող մարտական գործողությունների ընթացքում վերջին 24 ժամում հակառակորդն ունեցել է կենդանի ուժի 130 կորուստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Օրվա ընթացքում, ընդհանուր առմամբ, շարունակվել են համառ մարտերը: Մեր զորքերը հերոսաբար հետ են մղել հակառակորդի բավականին փոփոխված մարտավարությամբ իրականացված հարձակողական գործողությունները, գրոհները տարբեր հատվածներում: Հիմնական կիզակետերը եղել են հյուսիսային և հարավային ուղղությունները: Մոտ 23-24 ժամվա տարբերությամբ հակառակորդը կրել է որոշակի կորուստներ՝ 130 մահացած զինծառայող և մոտ 200 վիրավոր»,- նշեց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ հայկական զինված ուժերի կողմից վերջին 1 օրում խոցվել է 29 տանկ և զրահատեխնիկա, 3 ծանր հրանետային համակարգ (ՏՕՍ-1), 11 ԱԹՍ և 1 «Սմերչ»:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 920 կորուստ և 2100 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 83 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 166 զրահատեխնիկա, 3 ծանր հրանետային համակարգ (ՏՕՍ-1),1 ինքնաթիռ, 1 «Սմերչ»:

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն English Français Русский

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ

Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան՝ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով

Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա

Ժողովուրդն է լինելու հաղթողը առաջիկա ընտրությունների արդյունքում. Փաշինյան

ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի

Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր

ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով

Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ