Քաղաքականություն

ՍԴՀԿ-ն իր անվերապահ զորակցություն է  հայտնում Հայաստանին և Արցախին

2 րոպեի ընթերցում

ՍԴՀԿ-ն իր անվերապահ զորակցություն է  հայտնում Հայաստանին և Արցախին

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՍԴ Հնչակյան Կուսակցության կենտրոնական վարչությունը խստագույնս դատապարտում է Ադրբեջանի նախահարձակ ոտնձգությունները Արցախի դեմ:

«Սեպտեմբերի առավոտյան ժամերից սկսած, ադրբեջանական բանակը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց ամբողջ Արցախի սահմանի երկարությամբ: Ակնհայտ է, որ Ալիևի բռնապետական վարչակարգի այս թշնամական արարքն ամբողջությամբ ծրագրված և համադրված է եղել Թուրքիայի հետ և համահունչ է Թուրքիայի նախագահ՝ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ծավալապաշտական ծրագրերի հետ: Հետևաբար, այս պատերազմի և դրա հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանը և Թուրքիան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասված է հաղորդագրության մեջ:

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունն իր ամբողջական և անվերապահ զորակցություն է հայտնում Հայաստանի և Արցախի հանրապետություններին և հայոց բանակին: Միաժամանակ, իր ամբողջ կարողականությունն ի սպաս դնելով հայրենիքի պաշտպանության գործին:

«Այս պահին, կոչ ենք ուղղում միջազգային ընտանիքին և Մինսկի խմբի անդամ պետություններին, միջոցներ ձեռք առնել, որպեսզի անհապաղ կասեցվեն ռազմական գործողությունները: Միաժամանակ, հորդորում ենք նրանց զանց անել հակամարտող կողմերին ուղղված զսպվածության կոչերը և աներկբայորեն դատապարտել Ադրբեջանի և նրան բացահայտորեն աջակցող Թուրքիիայի գործողությունները»,-ասված է հաղորդագրությունում:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում