Քաղաքականություն

Իտալիայի Պատգամավորների պալատի անդամն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել կրակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Մասիմիլիանո Կապիտանիոն խստորեն դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից։

«Որպես Իտալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ՝ միայն ցավով ու սարսափով կարող եմ հետևել այս դրամատիկ դրվագներին։ Ես անհամբեր սպասում եմ ռմբակոծության ավարտին և պատերազմի կիրառման միջազգային դատապարտմանը։ Այս առավոտ Լեռնային Ղարաբաղի (Արցախի Հանրապետություն) շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը հրետակոծություն է սկսել՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը։ Խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիան։ Դադարեցրեք կրակել»,- նշել է Կապիտանոն։

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։

Ադրբեջանական զինուժը կորցրել է 4 ուղղաթիռ, 15 ԱԹՍ, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա։ կորուստներ: Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։

Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն

Brent-ը մեկ բարելի դիմաց էժանացել է մինչև 59,96 դոլար

HI AREV անսամբլը երկրպագուներին է ներկայանում «Փրկենք աշխարհը» երգի տեսահոլովակով

Երևանի պարեկները ապրիլի 28-ից մայիսի 5-ը հայտնաբերել են 4 441, մարզերի պարեկները՝ 14 380 խախտում

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ անօրինական ներգաղթյալներին արտաքսելու համար

Ռումինիայի վարչապետը հայտնել է հրաժարական տալու մտադրության մասին

ՄԱԿ-ը նախազգուշացնում է Գազայում աճող հումանիտար աղետի մասին

Իսրայելի բանակը հարվածել է Գազայի հարավում արձակման պատրաստ հրթիռային կայաններին

Վահագն Խաչատուրյանն ու Բենուա Պայանը քննարկել են Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցության հետագա զարգացման հարցեր

Արմավիրի մարզում մայիսի 6-ին վթարային ջրանջատում կիրականացվի

ԱՄՆ և Թուրքիայի նախագահները քննարկել են Ուկրաինայի իրավիճակը