Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Կոմիտասի 151-ամյակին նվիրված բացօթյա համերգ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կամերային երաժշտության ազգային կենտրոնում տեղի ունեցավ Կոմիտասի ծննդյան 151-ամյակին նվիրված բացօթյա համերգ․ հորդառատ անձրևի պատճառով համերգի մի մասն անցավ փակ դահլիճում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` միջոցառումն անցկացվեց «Կոմիտասին 151» խորագրի ներքո: Համերգին հանդես եկան «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար Սոնա Հովհաննիսյան) և Կոմիտասի անվան ազգային քառյակը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Կոմիտասի ներկայությունը ժողովրդի կյանքում չպետք է պայմանավորված լինի միայն հոբելյանական միջոցառումներով: «Նման միջոցառումները լուրջ խթան են Վարդապետի ժառանգությունը միջազգայնացնելու և հանրայնացնելու առումով: Այդ քաղաքականությունը մեր նախարարության և պետության համար շատ կարևոր են: Կոմիտասն այն անձանցից է ով խորապես ազգային է, միևնուն ժամանակ խորապես միջազգային»,- նշեց Խզմալյանը:

Համերգը կազմակերպել էր Կամերային երաժշտության ազգային կենտրոնը:

Կոմիտասի 151-ամյակին նվիրված միջոցառումներն անց են կացվելու հեռուստատեսային ձևաչափով: Նախատեսված է 4 համերգ և լինելու է գիտական աշխատաժողով: Բացման համերգը հնարավոր կլինի դիտել սեպտեմբերի 26-ի երեկոյան ժամը 22:30-ին, Հանրային հեռուստաընկերության ուղիղ հեռարձակմամբ:Հաջորդիվ լինելու է 2 դաշնամուրային համերգ՝ պրոֆեսորներ Արմեն Բաբախանյանի և Սվետլանա Նավասարդյանի կատարմամբ:

Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանն ընդգրկված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թթ. օրացույցեւմ: Հոբելյանի շրջանակում ԿԵԱԿ-ի երգչախմբերը նախորդ տարի հանդես են եկել տարաբնույթ ելութներով ոչ միայն ՀՀ տարածքում, այլև արտերկրի բեմերում` մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում:

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն

Սևան համայնքի ավագանու 9-րդ նստաշրջանի ավարտական նիստին քննարկվել են համայնքային հարցեր

«Դիլի» պլոմբիրը վերադարձնում է մանկության համը․ ինչպե՞ս սպառողների արձագանքը դարձավ նոր կարգախոս

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ․ ՈՒՂԻՂ

Գավառի ԲԿ-ում տեղադրվեց ականավոր բժիշկ Ավետիք Բուռնազյանի հուշատախտակը

Պրակտիկանտները կարող են վարձատրվել, նրանց ստաժը կհաշվարկվի որպես հանրային ծառայության ստաժ. նախագիծ

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է «Բարգավաճ Հայաստան»-ի կողմից ընտրակաշառք տալու դեպքեր

ԱՄՆ Սենատը մերժել է Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ բանաձևը

Համայնքների միավորման 8-րդ փուլի արդյունքում ՀՀ համայնքների թիվը կդառնա 64․ ՏԿԵ նախարար

G7-ի առաջնորդները վերահաստատել են հանձնառությունը Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանը

Երևանում մի շարք հասցեներում ապամոնտաժվել են ապօրինի կառուցված շինություններ