Պաշտոնական

Հայաստանի Անկախության տոնի առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Նիդերլանդների թագավորը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Անկախության տոնի առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Նիդերլանդների թագավորը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին իր շնորհավորանքն ու բարեմաղթանքն է հղել Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ցանկանում եմ փաստել, որ կորոնավիրուսի շարունակվող համավարակն աննախադեպ մարտահրավեր է բոլորիս համար: Մաղթում եմ Ձեզ, ձեր կառավարությանն ու Հայաստանի ժողովրդին ուժ, կորով և առողջություն կորոնավիրուսը հաղթահարելու համատեղ ջանքերում»,- մասնավորապես ասված է Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրի շնորհավորական ուղերձում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում