Արայիկ Հարությունյանը պարգևատրել է Սյունիքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին
1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Գրիգորյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպման ընթացքում Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար և Արցախի Հանրապետության հռչակման 29-րդ տարեդարձի կապակցությամբ երկրի ղեկավարը Սամվել Գրիգորյանին է հանձնել «Մխիթար Գոշ» մեդալը՝ հաջողություններ մաղթելով նրան հետագա աշխատանքում:
Իր հերթին Սամվել Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել երկրի ղեկավարին պետական բարձր պարգև շնորհելու համար և վստահեցրել, որ հետագայում ևս շարունակելու է իր ավանդը բերել արդարադատության ոլորտի զարգացման գործում: