ՀՀ նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Շվեդիայի Թագավորության առաջին ռեզիդենտ դեսպանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին սեպտեմբերի 24-ին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը:

«Ուրախ եմ լինել Շվեդիայի Թագավորության առաջին ռեզիդենտ դեսպանը Հայաստանում»,- ասել է Պատրիկ Սվենսոնը՝ Հայաստանի նախագահին փոխանցելով Շվեդիայի թագավորի և կառավարության ողջույններն ու բարեմաղթանքները: Նորանշանակ դեսպանն ասել է, որ իր ջանքերը կնպատակաուղղի հայ-շվեդական բարձր մակարդակի հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,

նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական ծառայության անցնելու առթիվ, մաղթել արդյունավետ գործունեություն և համոզմունք հայտնել, որ նա իր փորձառությունը կներդնի՝ տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման համար:

Խոսելով իր օրակարգային առաջնահերթությունների մասին՝ դեսպան Սվենսոնը կարևորել է երկու երկրների միջև առևտրատնտեսական փոխգործակցության խորացումը և նշել, որ ակնկալում է ավելի շատ շվեդական ընկերություններ տեսնել Հայաստանում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր ուղղություններով համագործակցության հեռանկարների շուրջ: Նախագահ Սարգսյանը հատկապես կարևորել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցությունը՝ նշելով, որ Շվեդիան այս ոլորտում մեծ հաջողություններ և լավ ավանդույթներ ունի: Նախագահ Սարգսյանն ընդգծել է նորագույն տեխնոլոգիաների կարևոր դերը Հայաստանի ապագայի համար: Այդ համատեքստում նա անդրադարձել է մեր երկրում տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված՝ ATOM նախագահական նախաձեռնությանը և դրա շրջանակում շվեդական ընկերությունների հետ հնարավոր գործակցությանը:

Հայերեն العربية English Русский

Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած

Եղանակը Հայաստանում. առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմով

Իսրայելի վերջին հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր են գրանցվել

Եթե ​​ԱՄՆ-ն կատարի իր պարտավորությունները, մենք կբացենք նաև Հորմուզի նեղուցը. Մասուդ Փեզեշքիան

Մեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանը

Առողջապահության նախարարի նոր տեղակալը միջազգային կառույցներում աշխատանքի հարուստ փորձ ունի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ մեկնարկել է «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը

«Ֆուլ հաուս»-ը չի հնանում, չի մարում և ամեն տարի արդիական է դառնում. Գարիկ Սեփխանյան

Իրանը պաշտպանում է Լիբանանի տարածքային ամբողջականությունը. Աբաս Արաղչի