Կինոկենտրոնը սկսել է «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում գտնվող նյութերի արխիվացման աշխատանքները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնը հնարավորություն է ստացել հավաքագրելու, արխիվացնելու և ուսումնասիրելու նախկին «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում գտնվող ժապավենային, ձայնագրային և փաստագրական նյութերը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Կինոկենտրոնի կինոժառանգության բաժինը սկսել է այդ աշխատանքները «Հայֆիլմ» ստուդիայի մոնտաժային սենյակներում։ Կինոստուդիայի փակվելուց հետո, այստեղ (ինչպես և ստուդիայի այլ բաժիններում) մնացած ահռելի քանակությամբ նյութերը երկար տարիներ գտնվել են անմխիթար վիճակում: Դրանք հիմնականում 1980-90-ականներին արված ֆիլմերի նկարահանումների ամբողջական կամ մասնակի պահպանված նյութերն են, ձայնավորման համար օգտագործված տարատեսակ ձայնագրությունները, ինչպես նաև բուն «Հայֆիլմի» գործունեությանը վերաբերվող վարչական փաստաթղթերը։

Աշխատանքները կտևեն առնվազն մեկ ամիս, իսկ նյութերի հետազոտությունն ու մշակումը, թերևս, տարիներ։ Դրանք կհանձնվեն Հայաստանի ազգային կինոկենտրոնի արխիվին, որն այժմ նույնպես գտնվում է վերահաշվառման, ստուգման և գույքագրման փուլում։

Հիշեցնենք նաև, որ աշխատանքները և դրանց վերաբերյալ հրապարակումները կունենան շարունակական բնույթ: Կինոլորտի գործիչները ևս կարող են մասնակցել կինոժառանգության բաժնի «շաբաթօրյակներին»։

Հայերեն

Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է

Այս հաղթանակը մեզ համար շատ արժեքավոր է. Մանուել Տուլիպա

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում է

Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին անվերապահ է, լիակատար և մշտական․ Երևանում մեծ հանդիսավորությամբ նշվեց Բաստիլի գրավման օրը

Թրամփը պատմել է Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելու որոշումից հրաժարվելու պատճառի մասին

Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը

Փրկարարները զարգացնում են իրենց մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Կինոն բռնեց իմ ձեռքն ու կյանքիս ընկերը դարձավ. «Ոսկե ծիրան»-ի շրջանակում կինոռեժիսոր Մարկ Քազընսը հանդիպեց երկրպագուների հետ

ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ