Հասարակական

Նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը ձերբակալվել է ԱՄՆ-ում. ՀՀ դատախազություն

1 րոպեի ընթերցում

Նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը ձերբակալվել է ԱՄՆ-ում. ՀՀ դատախազություն

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ դատախազությունը պաշտոնապես տեղեկացվել է այն մասին, որ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը ձերբակալվել է ԱՄՆ-ում՝ Միացյալ Նահանգների օրենսդրության խախտման հետ կապված հանգամանքների շրջանակներում։

«Չնայած այդ հանգամանքին՝ ՀՀ գլխավոր դատախազությունը, իրացնելով իր լիազորությունները, արդեն իսկ նախապատրաստում է անհրաժեշտ փաստաթղթերը՝ նրա հետախուզման շրջանակներում ՀՀ իրավասու մարմիններին փոխանցման հարցով ԱՄՆ համապատասխան մարմիններին դիմելու համար: Հարկ է, սակայն, նկատի ունենալ, որ քրեական գործերով անձանց հանձնման ոլորտում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև հանձնման մասին երկկողմ միջազգային պայմանագրի բացակայությունը որոշակի առանձնահատկություններ է թելադրում հանձնման գործընթացի առավել բարդության տեսանկյունից»,- ասված է «Արմենպրես»-ին տրամադրած ՀՀ դատախազության հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում