Պաշտոնական

ՀՀ նախագահը Անկախության տոնին պարգևատրում է տարբեր բնագավառների ներկայացուցիչների

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը Անկախության տոնին պարգևատրում է տարբեր բնագավառների ներկայացուցիչների

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐԵՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի միջնորդությունները, բարձրագույն պարգևներ, կոչումներ է շնորհում տարբեր բնագավառների ներկայացուցիչների՝ զինվորականների, բժիշկների, ոստիկանների, մշակութի գործիչների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տարբեր ոլորտներում ակնառու նվաճումների և հաջողությունների հասած անձանց Հանրապետության նախագահը պարգևներ է հանձնում սեպտեմբերի 21-ին իր նստավայրում:

Պարգևատրման հանդիսավոր արարողությանը մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 29-րդ տարեդարձը: 29 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական «Այո´»-ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության 95% մասնակցության պարագայում ընտրողների 99.5%-ը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց: Երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում