Պաշտոնական

Շվեյցարիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի անկախության տարեդարձի առիթով

1 րոպեի ընթերցում

Շվեյցարիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի անկախության տարեդարձի առիթով

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարական Կոնֆեդերացիայի նախագահ Սիմոնետա Սոմարուգան: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Դաշնային խորհրդի անունից սիրով Ձեզ եմ հղում իմ ամենաջերմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Միաժամանակ, մեր համերաշխությունն եմ հայտնում առողջապահական ճգնաժամի այս օրերին:

Մեր երկու երկրների միջեւ լավ հարաբերությունները կարող են օգնել մեզ՝ միասին դիմագրավելու համաշխարհային մեծ մարտահրավերներին: Այս կապակցությամբ վստահություն եմ հայտնում, որ մեր երկրների միջեւ բարեկամության և համագործակցության գերազանց կապերը կշարունակեն խորանալ նաև հետագայում:

Ի սրտե մաղթում եմ Ձեզ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ խաղաղ եւ բարգավաճ ապագա»,-մասնավորապես ասված է ուղերձում:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում