Պաշտոնական

Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առիթով շնորհավորել է Իտալիայի նախագահը

2 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առիթով շնորհավորել է Իտալիայի նախագահը

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ուղերձում ասվում է.

«Պարոն Նախագահ,

Ազգային տոնի առթիվ հղում եմ ողջ Իտալիայի և անձամբ իմ ամենաջերմ շնորհավորանքները:

Երևանի և Հռոմի միջև հարաբերությունները հին են ու խոր, բայց, միաժամանակ, ուղղված են ապագային: Դրանք արտացոլված են մեր արգասավոր համագործակցության մեջ, որից մեր երկրները պարտավոր են լիարժեք քաղել կարևոր հնարավորություններ:

Այս առումով առաջնային է մնում համերաշխությունը: Բարդ մարտահրավերների պարագայում, ինչպիսին է պահպանվող համավարակը, որը նաև ստիպեց վերակազմակերպել ցանկալի և շատ սպասված Ձեր այցը, Հայաստանը և Իտալիան կարողացել են դիմակայել արտակարգ իրավիճակին և հաստատել դրական համագործակցություն ու փորձի փոխանակում առողջապահության բնագավառում: Հուսով եմ, որ նաև Եվրամիության աջակցության շնորհիվ, որում Իտալիան ևս ավանդ ունի, հնարավոր կլինի նոր վստահությամբ նայել ապագային և զարգացման ու բարգավաճման ուղուն:

Քուիրինալեի պալատում Ձեզ ընդունելու ակնկալիքով՝ ընդունեք անձնական բարեկամության հավաստիքս և հայ ժողովրդի բարեկեցության մաղթանքներս»:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում