Սպորտ

«Ռոմա»-ն արտագնա խաղում չհաղթեց «Վերոնա»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին

1 րոպեի ընթերցում

«Ռոմա»-ն արտագնա խաղում չհաղթեց «Վերոնա»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության առաջին տուրում «Ռոմա»-ն հյուրընկալվեց «Վերոնա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`առաջին կեսում թիմերը չօգտագործեցին իրենց հնարավորությունները, սակայն առավելությունը «Ռոմա»-ի կողմն էր: Նույն ընթացքն ունեցավ նաև երկրորդ կեսը, որտեղ թե «Ռոմա»-ն, թե «Վերոնա»-ն չկարողացան գրավել միմյանց դարպասը:«Վերոնա»-«Ռոմա»`0:0:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Հաջորդ հանդիպումը «Ռոմա»-ն կանցկացնի սեպտեմբերի 27-ին` մրցելով Թուրինի «Յուվենտուս»-ի հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում