Քաղաքականություն

Զախարովան անդրադարձել է Արցախում լիբանանահայերի բնակեցման մասին լուրերին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Արցախում լիբանանահայերի բնակեցման մասին լուրերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զախարովան այս մասին խոսել ճեպազրույցի ընթացքում՝ պատասխանելով լրագրողի հարցին:

«Մենք լսել ենք Լիբանանից հեռացած հայերին բնակեցնելու՝ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների մտադրության մասին: Մենք կարդացել ենք հաղորդագրություններն այն մասին, որ 2 լիբանանահայ ընտանիքներ Լեռնային Ղարաբաղում բնակվելու ցանկություն են հայտնել: Դեպի Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ լիբանանահայ փախստականների հոսքի մասին ստուգված տվյալների չենք տիրապետում»,- ասել է Զախարովան:

Նա նշել է, որ այժմ անհրաժեշտ է կենտրոնանալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի վերականգնման, ինչպես նաև փախստականների ու տեղահանվածների հարցի լուծման վրա:

Զախարովան հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի 14-ին հեռախոսով խորհրդակցություններ են անցկացրել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ, նրանց փոխանցել միջնորդների առաջարկները՝ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման համատեքստում հետագա քայլերի վերաբերյալ, այդ թվում՝ յուրաքանչյուր նախարարի հետ առանձին հանդիպում անցկացնելու վերաբերյալ: «Մենք կողմերի դրական պատասխանին ենք սպասում»,-նշել է նա:

Հայերեն

«Նոա»-ն հաղթեց «Արարատ»-ին. առաջատարին մեկ քայլ է բաժանում չեմպիոնությունից

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի եզրափակիչում է

Նոր աշխատատեղեր և կարիերայի աճի լայն հնարավորություններ Ակբա բանկում

Օդանավակայանի տարածքում «Ռենջ Ռովեր»–ի վարորդը ոստիկաններին է ներկայացրել կեղծ հատուկ կտրոն

Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Պուտինը վերահաստատել է Ուկրաինայի հետ առանց նախապայմանների երկխոսության պատրաստակամությունը․ Պեսկով

Ավարտվել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությունը

Իրանի նավահանգստում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ

Նիկոլ Փաշինյանն Ապարանում մասնակցել է Քաղաքացու օրվան նվիրված միջոցառմանը

Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը