Նախագահ Սարգսյանը հանդիպել է «Դասո սիստեմս» ընկերության ղեկավարության հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ֆրանսիական հանրահայտ «Դասո սիստեմս» («Dassault Systèmes») ընկերության ղեկավարության հետ:«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ընկերության գործադիր փոխնախագահ Ֆլորենս Վերզըլենի ու փոխնախագահ Ժակ Բելտրանի, ընկերության կրթական ծրագրերի գլխավոր տնօրեն Քսավիե Ֆուրժեի և միջազգային համագործակցության գլխավոր տնօրեն, Հայաստանի հետ փոխգործակցության հարցերով պատասխանատու Մարիոն Միլոսևիչի հետ քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում «Դասո սիստեմս»-ի կողմից մշակված հատուկ կրթական ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել գիտատեխնոլոգիական և կրթական ոլորտներում Հայաստանի հետ համագործակցության զարգացմանն ու հեռանկարներին: Մասնավորապես քննարկվել են նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում գործակցության կոնկրետ ուղղությունները, հատկապես հեռանկարային են համարվել արհեստական բանականության, տվյալների կառավարման, մաթեմատիկական մոդելավորման և մի շարք այլ ոլորտներ:

Համաշխարհային տեխնոլոգիական առաջատարներից մեկի՝ «Dassault Group»- մեջ մտնող «Դասո սիստեմս»-ը մասնագիտացած է ռազմարդյունաբերական, ավիացիոն, տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգերի համար ծրագրային ապահովումների և տեխնոլոգիական նորարար լուծումների մշակման մեջ:

Հայերեն العربية English Русский

Վարշավայում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի ԱԳ նախարարները

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի ԱԳ նախարարի հետ

Մեր եվրոպական ձգտումները ստացել են իրավական և քաղաքական ձևակերպում. Միրզոյանի ելույթը «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորումը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Հայաստանում քննարկվել են հոգեկան առողջության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության և ծառայությունների հասանելիության հարցերը

Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ միասնական տաղավարով մասնակցում է «Bar Convent Berlin» ցուցահանդեսին

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքն անհրաժեշտ է համաշխարհային շուկային

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ է նշանակվել Էդվարդ Կարապետյանը

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը