Գեղարքունիքի մարզպետարանը և Երևանում Մոսկվայի տուն կենտրոնը կհամագործակցեն կրթամշակութային ոլորտում

4 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետարանում համագործակցության հուշագիր ստորագրեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ «Երեւանում Մոսկվայի տուն» կրթամշակութային կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ, ինչպես նշված է հուշագրի դրույթներում, այն նպաստելու է հայ-ռուսական պատմամշակութային արժեքների պահպանությանն ու հանրահռչակմանը, կրթական ծրագրերի իրականացմանը:Հուշագրի ստորագրումից հետո Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը նշեց, որ համագործակցությունը երկու կողմերի համար էլ սպասված էր ու կարեւոր: «Գեղարքունիքի մարզը բազմաթիվ ոլորտներում շատ ամուր կապված է Ռուսաստանի Դաշնության հետ: Այնտեղ են ապրում եւ աշխատում մեր մարզի տասնյակ հազարավոր բնակիչներ, ովքեր գործունեություն են ծավալում պետական կառույցներում, շինարարության, արդյունաբերության ու գյուղատնտեսության մեջ, կրթամշակութային ու առողջապահական հիմնարկներում:Շատ կարեւոր է, որ մեր մարզում ավելի հանրահռչակվեն ռուսաց լեզուն ու մշակույթը, իրականացվեն կրթամշակութային բազմազան միջոցառումներ, որոնց մենք կաջակցենք բոլոր ուղղություններում:Մենք կարող ենք գրական-մշակութային արժեքները հանրահռչակել Գավառի պետական թատրոնի ուժերով՝ նպաստելով ռուս դրամատուրգների ստեղծագործությունների բեմականացմանը: Համագործակցության ծրագրերում կընդգրկվեն մարզի հանրակրթական ու արվեստի դպրոցները, մշակութային հաստատությունները, Ռուսաստանի Դաշնությունում գործունեություն ծավալած մեր հայրենակիցները: Կարծում եմ, որ հուշագրի բոլոր դրույթները շատ արագ ու արդյունավետորեն կյանքի կկոչվեն»,-նշեց Գնել Սանոսյանը:

«Երեւանում Մոսկվայի տուն» կրթամշակութային կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը նշեց, որ ինքը եւս հուշագիրը կյանքի կոչելու լավ հեռանկարներ է տեսնում, նույնիսկ գծված է ծրագրի առաջին լուրջ քայլերի քարտեզը: «Մենք մարզի 5 տարածաշրջաններում կազմակերպելու ենք ռուսաց լեզվի անվճար դասընթացներ: Ոսուցիչների կամ դասախոսների վարձատրությունը կհոգա մեր կազմակերպությունը:Ծրագրել ենք նաեւ ամեն տարի Գեղարքունիքի մարզում անցկացնել ռուս դասական գրողներին նվիրված մրցույթ-փառատոներ: Այս տարվա փառատոնը նվիրվելու է ականավոր բանաստեղծ Սերգեյ Եսենինին: Այն կայանալու է հոկտեմբերի կեսերին:Ռուսալեզու գեղարվեստական գրականությամբ կհարստացնենք մարզի դպրոցների գրադարանները: Այսօր գործընթացը սկսելու ենք Գավառ քաղաքի Սամվել Քոչարյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցից: Այդ դպրոցը հատուկ ենք ընտրել՝ արժեւորելու համար այն դերը, որ խաղացել է մեծանուն գիտնական Սամվել Քոչարյանը հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդման, միջազգային խաղաղության ապահովման գործում»,-ներկայացրեց Վահրամ Կարապետյանը: Հուշագրի ստորագրումից հետո երկու կողմերի ներկայացուցիչները ծաղիկներ խոնարհեցին Սամվել Քոչարյանի հուշարձանին, ապա այցելեցին Գավառ քաղաքի թիվ 1 հիմնական դպրոց եւ գրադարանին հանձնեցին ավելի քան 100 կտոր ռուսալեզու գեղարվեստական գրքեր:

Համագործակցության հուշագրի ստորագրման մեջ իր ներդրումն է ունեցել ՀՀ գրողների միության Գեղարքունքի մարզային բաժանմունքի նախագահ Տիգրան Նիկողոսյանը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ