Հասարակական

ՀՀ-ի առաջարկով ՌԴ-ն ԵԱՏՄ երկրների միգրանտներին կարող է թույլատրել աշխատել ազգային վարորդականներով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը Հայաստանի առաջարկով դիտարկում է ԵԱՏՄ անդամ պետություն ներկայացնող միգրանտներին թույլատրել գործունեություն ծավալել ազգային վարորդական իրավունքի վկայականներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը մշակել է օրինագիծ, որը թույլ կտա Եվրասիական տնտեսական միության երկրներից միգրանտներին աշխատել Ռուսաստանում որպես վարորդ՝ օգտագործելով ազգային վարորդական իրավունքի վկայականը:

Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է կարգավորող իրավական ակտերի նախագծերի դաշնային կայքում:

Այսպիսով, օրինագիծը փոփոխություններ է մտցնում «Ճանապարհային անվտանգության մասին» դաշնային օրենքում և բացառում տրանսպորտի կառավարման սահմանափակումները «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիների, ինչպես նաև այն պետությունների քաղաքացիների համար, որոնց օրենսդրությամբ սահմանվում է ռուսաց լեզվի օգտագործումը որպես պետական կամ պաշտոնական լեզու»:

Նախաձեռնության տեքստի համաձայն՝ միության անդամ պետությունների վարորդական իրավունքը վավեր կճանաչվի Ռուսաստանում աշխատանքի անցնելիս ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխի համանախագահությամբ 2019 թվականին կայացած Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստի ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, համաձայն որի՝ ռուսական կողմը աշխատանքներ կիրականացնի աշխատանքային գործունեություն ծավալելու ընթացքում վարորդական իրավունքների փոխճանաչման ուղղությամբ օրենսդրական փոփոխության գործընթացն արագացնելու վերաբերյալ

Հայերեն English Русский

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի սաները մրցանակներ են նվաճել հանրապետական ու միջազգային ստուգատեսներում

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բացման արարողությանը

Հիմնանորոգվում է Սևան-Ծաղկունք-Զովաբեր հանրապետական նշանակության ավտոճանապարհի հատվածը

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

Հնդկաստանում պայթյուններ են որոտացել ԱԹՍ–ի ենթադրյալ հարձակումների հետևանքով

ՊԵԿ նախագահը Թեհրանում քննարկել է հայ-իրանական սահմանին «Պարզեցված մաքսային միջանցքի» ներդրման հայեցակարգը

Աստղաձորում հիմնանորոգվում է 2 փողոց

Մեքսիկայի նախագահը հայտարարել է՝ ԱՄՆ-ից մեքսիկացիների հայրենադարձությունը վերջին շաբաթներին աճել է

Երևանում կայացավ կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

Նախարարն ու Արարատի մարզի պաշտոնյաները կհանդիպեն անձրևի և կարկուտի հետևանքով տուժած բնակիչների հետ