Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում է անցկացրել եգիպտացի գործընկերոջ հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում է անցկացրել եգիպտացի գործընկերոջ հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Եգիպտոսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է անցկացրել Եգիպտոսի իր գործընկեր Սամեհ Շուքրիի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Հանդիպմանը կհաջորդի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,- գրել է նա:

Մնացականյանը մինչ այս հանդիպել է Եգիպտոսի հայ համայնքի ներկայացուցիչների և Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդի հետ։

Կարդացեք հոդվածը` العربيةFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում