COVID-19-ի հնարավոր երկրորդ ալիքի դեպքում Հայաստանը պարենի խնդիր չի ունենա. փոխնախարար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Covid-19-ի հնարավոր երկրորդ ալիքի դեպքում Հայաստանը պարենի խնդիր չի ունենա, շատ մշակաբույսների առումով ինքնաբավ է, պետությունը տարբեր գործիքների միջոցով խթանել է նաև գյուղատնտեսական նշանակության պահեստների կառուցումը: «Արմենպրես»-իհետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր երկրորդ ալիքի, վատագույն սցենարի դեպքում պարենային անվտանգության հետ կապված ինչ խնդիր կունենա երկիրը, ամռան ընթացքում ի՞նչ աշխատանքներ են տարվել:

«Հայաստանը շատ մշակաբույսերի առումով ինքնաբավ է, մենք ինքնաբավ ենք պտուղ-բանջարեղենի, ձվի, որոշ առումով մսի և այլնի մասով: Նաև ԵԱՏՄ անդամ երկրների միջև իրականացրեցինք կանխատեսումներ, թե անդամ երկրներում որ ապրանքատեսակներից կա պակասորդ: Այսօր մենք անհանգստանում ենք ցորենի մասին, որովհետև Հայաստանում ցորենի ինքնաբավության տոկոսը ցածր է, և արձանագրեցինք, որ ԵԱՏՄ երկրների շրջանակում ցորենի ավելցուկը 46 մլն տոննա է: Դա նշանակում է, որ բոլոր անդամ երկրների պահանջմունքը բավարարելուց հետո 46 մլն տոննա էլ դեռ պատրաստ է լինելու երրորդ երկրներին վաճառել: Այսինքն, երբ մենք խոսում ենք պարենային անվտանգության մասին, մենք մեր գործընկեր երկրների հետ աշխատանքներ ենք տարել»,-ասաց Խոջոյանը:

Խոսելով այս ամռանն արված աշխատանքներից՝ փոխնախարարը նշեց` իրականացվել է նախորդ տարվա աշնանացան ցորենի բերքահավաքը, արդեն մեր բերքը պետք է սպառենք: Պետությունը խթանել է նաև հետբերքահավաքային կարողությունների զարգացումը՝ մի քանի գործողություններով: Մասնավորապես լիզինգի գործիքի միջոցով պետությունը խթանել է սառնարանային տնտեսությունների կառուցումը և գյուղատնտեսական նշանակության պահեստների կառուցումը: «Եթե թարմ մրգի համար չունես պահեստավորման պայմաններ, որ սպառման ժամանակը երկարաձգես, ապա ունես խնդիր»,-նկատեց նա:

Հարցին` վատագույն սցենարի դեպքում գյուղմթերքի շնորհիվ պարենի խնդիր չի՞ ունենա երկիրը, Խոջոյանը պատասխանեց. «Չենք ունենա: Հիմնական գյուղմթերքների մասով ինքնաբավ ենք, հետևաբար այդպիսի անհանգստացնող խնդիր մենք առաջիկայում չենք տեսնում»:

Կառավարությունն այս տարի մշակել է նաև Աշնանացման ցորենի արտադրության խթանման աջակցության ծրագիր: Ծրագրին արդեն դիմել է 18 մատակարար կազմակերպություն: Նրանք պետք է ֆերմերների հետ կապ հաստատեն՝ ներկրման ու տրամադրման համար: «Մենք այնպես ենք արել, որ ներկրող հանդիսանա ոչ թե կառավարությունը կամ նախարարությունը, այլ փորձել ենք ֆերմերին և ներկրողին կապել իրար, ֆերմերը որոշի, թե ինչ որակի սերմ է ուզում և ձեռք բերի մատակարարի միջոցով: Արդեն օրինակի վրա ցույց տանք, որ բարձրորակ սերմի օգտագործումը հնարավոր է, որ այդ ոլորտը նույնպես շահութաբեր լինի»,-ներկայացրեց Խոջոյանը:

Օպերատիվ տվյալներով՝ (08.09) մատակարարների կողմից ստացվել է մոտ չորս հազար տոննայի հայտ, մատակարարման փուլն ընթացքի մեջ է:

Աննա Գրիգորյան

Հայերեն Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի