Արցախ

Արայիկ Հարությունյանը Շուշիում մասնակցել է Արցախի անկախության օրվան նվիրված միջոցառմանը

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը Շուշիում մասնակցել է Արցախի անկախության օրվան նվիրված միջոցառմանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին այցելել է Շուշի քաղաք և մասնակցել «Ազատ հայրենիք» կուսակցության կազմակերպած տոնական միջոցառմանը՝ նվիրված ԱՀ հռչակման օրվան: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը ողջունել է մասնակիցներին՝ իր խոսքում ընդգծելով, որ մեծ մաքառումի գնով է հաջողվել ձեռք բերել Արցախի ազատությունն ու անկախությունը: Հանրապետության նախագահի խոսքով՝ զարգացած և մրցունակ պետություն ունենալու համար շատ կարևոր է գիտելիքահենք ու աշխատասեր երիտասարդություն ունենալը և նրա ներգրավվածությունը ինչպես երկրի քաղաքական համակարգում, այնպես էլ կենսագործունեության բոլոր ոլորտներում:

Հանդիսավոր միջոցառման ընթացքում նախագահ Հարությունյանը կուսակցական տոմսեր է հանձնել նաև քաղաքական ուժի շարքերը համալրած մի խումբ երիտասարդների:

Արարողությանը մասնակցում էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, Շուշիի վարչակազմի ղեկավար Էրիկ Հարությունյանը, ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում