Հասարակական

Փրկարարները մարել են «Ոսկու աշխարհ»-ի նկուղային հարկում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Փրկարարները մարել են «Ոսկու աշխարհ»-ի նկուղային հարկում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն սեպտեմբերի 8-ին, ժամը 01։21-ին ահազանգ է ստացվել, որԵրևանի Խորենացու փողոցի թիվ 23 հասցեում գործող «Ոսկու աշխարհ»-ի նկուղից ծուխ է նկատվում։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ոսկու աշխարհ» ՍՊԸ-ի նկուղային հարկում գտնվող խոհանոցում (մոտ 20 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։53-ին, մարվել՝ 02։13-ին։

Այրվել են տեխնիկա, կահույք, և ջերմահարվել՝ կախովի առաստաղից մոտ 5 քմ հատված։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում