Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ազգային հերոսի կոչմանն արժանացած բժշկի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀայաստանիՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսի կոչմանն արժանացած և Հայրենիքի շքանշանով պարգևատրված վաստակաշատ բժիշկ, սրտային վիրաբույժ Հրայր Հովակիմյանի հետ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդանշական համարելով, որ Հրայր Հովակիմյանն առաջին բժիշկն է, որն արժանանում է Ազգային հերոսի կոչման, նախագահ Սարգսյանը շնորհավորել է մեծահամբավ բժշկին և մաղթել առողջություն ու նորանոր հաջողություններ:

Նախագահը բարձր է գնահատել Հրայր Հովակիմյանի մատուցած ծառայությունները հայրենիքին ու ժողովրդին և նրա՝ որպես սրտային վիրաբույժի մասնագիտական-մարդասիրական նվիրյալ աշխատանքը, որի արդյունքում փրկվել են բազմաթիվ կյանքեր:

Հանրապետության նախագահը հիշարժան է համարել շուրջ երեք տասնամյակ առաջ Հրայր Հովակիմյանի գալուստը Հայաստան. նրա մասնակցությամբ 1993թ. Երևանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում մանկական սրտային վիրաբուժության բաժանմունքի, իսկ 1996թ.՝ մեծահասակների սրտային վիրաբուժության բաժանմունքի բացումը: Հայաստանում բժիշկ Հովակիմյանի գործունեության շնորհիվ երկրորդ կյանք են ստացել բազմաթիվ երեխաներ: Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որՀրայր Հովակիմյանին շնորհված Հայաստանի Ազգային հերոսի կոչումը նաև այդ երեխաների ու նրանց ընտանիքների երախտագիտության խոսքն է մեր մեծ հայրենակցին:

Տաղանդաշատ բժիշկն ասել է, որ այսօր իր հիմնական նպատակն է գիտելիքների ու փորձի փոխանցումը երիտասարդ սերնդին, որպեսզի երիտասարդ, կիրթ, հմուտ մասնագետների շնորհիվ ապահովվեն բաժանմունքի շարունակական զարգացումն ու հաջողությունները:

Մեր հայրենակիցների և անձամբ իր անունից շնորհակալություն հայտնելով բժիշկ Հովակիմյանին հայրենանվեր գործունեության ու մարդասիրության համար՝ Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավորություն կունենա Երևանում հանդիպել նրան և հանձնել հայրենիքի բարձրագույն պարգևը:

Հայերեն العربية English Русский

Վարշավայում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի ԱԳ նախարարները

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի ԱԳ նախարարի հետ

Մեր եվրոպական ձգտումները ստացել են իրավական և քաղաքական ձևակերպում. Միրզոյանի ելույթը «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորումը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Հայաստանում քննարկվել են հոգեկան առողջության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության և ծառայությունների հասանելիության հարցերը

Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ միասնական տաղավարով մասնակցում է «Bar Convent Berlin» ցուցահանդեսին

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքն անհրաժեշտ է համաշխարհային շուկային

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ է նշանակվել Էդվարդ Կարապետյանը

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը