Ինովացիա

Էլեկտրոնային կառավարման զարգացման ցուցիչում Հայաստանը դիրքը բարելավել է 19 կետով

1 րոպեի ընթերցում

Էլեկտրոնային կառավարման զարգացման ցուցիչում Հայաստանը դիրքը բարելավել է 19 կետով

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Էլեկտրոնային կառավարման զարգացման ցուցիչի համաձայն Հայաստանը 193 երկրների ցանկում զբաղեցնում է 63-րդ տեղը՝ նախորդ զեկույցում զբաղեցրած իր դիրքը բարելավելով 19 կետով: Այդ մասին կառավարության նիստում նշեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Էլեկտրոնային մասնակցության ցուցիչով Հայաստանն ընդգրկված է ամենաբարձր վարկանիշ ունեցող երկրների ցանկում: Մենք ուզում ենք էլեկտրոնային կառավարման գործիքների միջոցով էլ ավելի խթանել քաղաքացիների ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Տիգրան Ավինյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում