Հայկական կողմն այդ մակարդակին չի իջնելու. Նաղդալյանն Ադրբեջանի դիվանագիտական ներուժի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որքան էլ շարունակվի Ադրբեջանի դիվանագիտական ներուժի դեգրադացիան, հայկական կողմն այդ մակարդակին չի իջնելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը արձագանքելով Ռուսաստանի՝ Հայաստանին զենք վաճառելու վերաբերյալ ադրբեջանական հայտարարություններին:

«Մենք ադրբեջանական կողմից ստանում ենք խիստ իրարամերժ ազդակներ և հայտարարություններ, որոնց հիման վրա կարող ենք ենթադրել, որ հուլիսյան մարտերը հուժկու հարված են հասցրել ոչ միայն ադրբեջանի զինված ուժերին, այլև դիվանագիտական ներուժին: Այս առումով նշեմ, որ որքան էլ շարունակվի ադրբեջանական դիվանագիտական ներուժի դեգրադացիան, հայկական կողմն այդ մակարդակի չի իջնելու»,- ասաց Նաղդալյանը:

ԱԳ նախարարի մամուլի խոսնակը հավելեց, որ ըստ ադրբեջանական կողմի վարկածի՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում դաշնակցային հարաբերություններ ունեցող երկրները, այս դեպքում ՀՀ-ն ու ՌԴ-ն, չպետք է սերտ համագործացկություն ունենան նաև ռազմարդյունաբերական ոլորտում:

«Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները հաստատվել են դեռ 90-ականներին, և տարակուսելի է, որ Ադրբեջանը հենց այսօր է բացահայտել աշխարհաքաղաքական այդ իրականությունը»,- նշեց Աննա Նաղդալյանը:

Նորայր Շողիկյան

Հայերեն

«Հայաստան» խմբակցությունն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Լիլիթ Գալստյանի թեկնածությունը

Օգոստոսի 18-ի միջոցառումների անոնս

Աննա Գրիգորյանը հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին

Ռազմիկ Պետրոսյանն ու Մելիքսեթ Պողոսյանն ազատվել են ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոններից

Բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում. Սուրեն Պապիկյան

Բուլղարացիների արտասահմանյան ուղևորությունները և դեպի Բուլղարիա այցելություններն աճել են. BTA

Հութիները Կարմիր ծովում գրոհել են սաուդյան նավերի վրա

Աննա Հակոբյանը ներկայացրել է ընտանեկան բռնության դեմ իր պայքարի առաջիկա քայլերը

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքների վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման միջոցառումը

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը հյուրընկալել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին