Հասարակական

Հայաստանը երկրորդ տեղն է զբաղեցրել «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթում 

1 րոպեի ընթերցում

Հայաստանը երկրորդ տեղն է զբաղեցրել «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթում 

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության Իջևան քաղաքի ռազմամարզական համալիրում և լեռնային զորավարժարանում ամփոփվել են «Միջազգային բանակային խաղեր-2020» միջոցառման շրջանակում կայացած «Խաղաղության մարտիկ» մրցույթի արդյունքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՌԴ հարավային օկրուգի մամուլի ծառայությունից, «Խաղաղության մարտիկ» մրցույթին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Հունաստանի և Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչները: Յուրաքանչյուր թիմում ընդգրկված էր չորս զինծառայող, այդ թվում` մեկ կին զինծառայող: Մրցույթն անցկացվում էր օգոստոսի 24­-31-ը:

Մասնակիցներն ուժերը չափել են գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական, ռազմամասնագիտական, կրակային պատրաստության «Դիպուկահար» մրցաձևերում և այլն:

Մրցույթի բոլոր փուլերի արդյունքներով առաջին տեղը զբաղեցրել է Ռուսաստանի, երկրորդը` Հայաստանի , երրորդը՝ Բելառուսի, իսկ չորրորդը` Հունաստանի հավաքականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում