Էդգար Շաթիրյանը իր մասնագիտական հատկանիշներով բավարարում է ՍԴ-ում գործունեություն համար․ Բադասյան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՍԴ դատավորի պաշտոնում կառավարության թեկնածու էդգար Շաթիրյանը իր մասնագիտական և անձնային հատկանիշներով բավարարում է Սահմանադրական դատարանում գործունեության համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուսստամ Բադասյանը։
Լրագրողի այն դիտարկմանը, թե Շաթիրյանի հասցեին պարբերաբար մամուլում քննադատություններ են հնչում, Բադասյանը արձագանքեց, որ դա նորմալ գործընթաց է և կարծում է, որ հասարակությունը իրավունք ունի ամենայն մանրամասնություններով կարծիք կազմել Շաթիրյանի գործունեության հետ կապված։
«Նաև պատգամավորները իրավունք ունեն այս կամ այն թեկնածուի գործունեության հետ կապված կասկածներ ունենալ և Ազգային ժողովի նիստի ժամանակ փարատել կամ չփարատել այդ կասկածները»,- ասաց Բադասյանը։
ՀՀ կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Էդգար Շաթիրյանի թեկնածությունն առաջադրելու որոշում է կայացրել:
Օգոստոսի 17-ին ՍԴ դատավորի պաշտոնում կառավարության թեկնածու Վահրամ Ավետիսյանն իր թեկնածությունը հետ կանչելու դիմում էր ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին:
2019թ. նոյեմբերին Էդգար Շաթիրյանն Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրվել և ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում, սակայն օրեր անց հրաժարական ներկայացրել այդ պաշտոնից: