Դեպի Բելառուս և Ղազախստան աճել են Հայաստանի արտահանման ծավալները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական փորձագիտական ակումբի իրականացրած տնտեսագիտական վերլուծության արդյունքների համաձայն՝ 2020թ. առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են դեպի Բելառուս և Ղազախստան Հայաստանի արտահանման ծավալները: «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ընթացքում այս մասին ասաց փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը:

«Նույնիսկ ընդհանուր ցուցանիշների անկման պայմաններում, ԵԱՏՄ-ում մեր տնտեսական արտահանման և ներկրման ցուցանիշները լավատեսություն են ներշնչում: Աճել է մեր արտահանումը՝ թե՛ Բելառուս, թե՛ Ղազախստան, դեպի Ռուսաստան երեք տարվա աճից հետո այս տարի մենք ունենք արտահանման անկում, բայց ունենք ներկրման էական ավելացում՝ 18%-ով, ներկրման ծավալների ավելացում ունենք նաև Բելառուսից: Ներկրման ծավալների որոշակի անկում կա Ղազախստանից, բայց ուսումնասիրելով վերջին 3 տարիների արտահանման և ներկրման ցուցանիշները, հնարավոր է ակնկալել, որ 2-րդ կիսամյակում կլինի 2-5% արտահանման աճ»,- ասաց Սաֆարյանը:

Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգողը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունն արտահանման ծավալների ավելացման կարիք ունի:

«Այն պայմաններում, երբ մեր երկիրը 3 անգամ ավելի շատ ներկրում ունի, քան արտահանում, շատ կարևոր է արտահանման ծավալների մեծացումը, գյուղատնտեսական և արդյունաբերական աճի ծավալների մեծացումը՝ արտահանմանը միտված լինելով: Միայն արտահանման պայմաններում է հնարավոր բարելավել ՀՆԱ-ի և արտահանման հարաբերակցությունը և Հայաստանը դարձնել արտահանող երկիր, տնտեսական ավելի առողջ և ամուր կառուցվածքով»,- նշեց Արամ Սաֆարյանը:

Փորձագիտական ակումբի կողմից իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության առաջին տարվա համեմատ, հիմա ավելի դիվերսիֆիկացված են ՀՀ արտահանման ծավալները:

«Եթե ԵԱՏՄ-ում մեր անդամակցության առաջին տարում արտահանման մեջ բացարձակ գերակշռում էին ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքները, ապա հիմա մեր արտահանման ծավալներն ավելի դիվերսիֆիկացված են: Մեծացել են և՛ գյուղմթերքների, և՛ վերամշակվող արտադրանքի ծավալները»,- ասաց փորձագիտական ակումբի համակարգողը:

Ակումբի անդամները համոզված են, որ պետք է շարունակել արտահանման դիվերսիֆիկացիան:

Նորայր Շողիկյան

Հայերեն English Русский

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը

COP17-ում համաձայնեցվել են նոր հարցեր, բարդ թեմաները կքննարկվեն նաև նախարարների մասնակցությամբ․ ՇՄ նախարար

ՀՀ վարչապետը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի առթիվ

Ջրվեժի աղբավայրում ստուգում է իրականացվում․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզաբանում է տարածել

Աստրիդ Շոմաքերը բնության պահպանության գործում կարևորել է ամբողջ հասարակության ներգրավվածությունը