Արցախ

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ  պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ  պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը, քննարկվել են բանակաշինությանն առնչվող մի շարք հարցեր:

Երկուստեք կարևորվել է պաշտպանության ոլորտում Արցախի ու Հայաստանի փոխգործակցությունը՝ որպես տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման կարեւոր նախապայմաններից մեկը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում