Դաշնակահար Եվա Գևորգյանը Գրան պրի և հատուկ մրցանակ է ստացել Չիկագոյի երաժշտական մրցույթում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երիտասարդ տաղանդավոր դաշնակահարուհի, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար, «Երազարտ» ծրագրի սան Եվա Գևորգյանը Գրան պրի է ստացել Չիկագոյի միջազգային երաժշտական մրցույթում (Chicago International Music Competition): Բացի այդ, դաշնակահարուհին հատուկ մրցանակ է ստացել՝ Ֆ․ Շոպենի ստեղծագործության լավագույն կատարման համար։ Այս անգամ օնլայն ձևաչափով կայացած մրցույթի ժյուրիի անդամներն իրենց հիացմունքն են արտահայտել տաղանդավոր երաժշտի կատարողական վարպետության և արտիստիզմի վերաբերյալ։

Մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 22 երկրի 400-ից ավելի երաժիշտ։ Ամեն տարի փառատոնն անցկացվում է ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում՝ համախմբելով աշխարհի ամենատաղանդավոր երաժիշտներին և նպաստելով նրանց մասնագիտական զարգացմանը։ Մրցույթի նպատակներից է նաև նպաստել մշակութային փոխանակությանն ու հայտնաբերել երիտասարդ տաղանդներին։

«Մեզ համար մեծ հպարտություն է, որ Եվա Գևորգյանը ևս մեկ հաղթանակ է գրանցում միջազգային ասպարեզում։ Տաղանդավոր դաշնակահարուհին միշտ բարձր է պահում հայ կատարողական դպրոցի անունն ամենահեղինակավոր հարթակներում։ Մեծ ուրախությամբ պետք է ընդգծեմ, որ վերջերս Գևորգյանը ելույթ է ունեցել Մարիինյան թատրոնի նվագախմբի հետ՝ մեծանուն մաեստրո Վալերի Գերգիևի ղեկավարությամբ։ Ոչ բոլոր արտիստներն են արժանանում նման պատվի»,-նշում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր, «Երազարտ» ծրագրի ղեկավար Արման Պադարյանը։

Տեղեկացնենք նաև, որ Եվա Գևորգյանն այժմ պատրաստվում է մասնակցել Ֆ․ Շոպենի անվան դաշնակահարների միջազգային մրցույթին, որն ավանդաբար անցկացվում է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում։ Այն համավարակի պատճառով հետաձգվել է, և կանցկացվի 2021 թվականին։

Հայերեն English Русский

ԱՄՆ-ի կողմից տնտեսական շրջափակման պատճառով Կուբան վերջին մեկ տարվա ընթացքում կորցրել է ավելի քան 8 միլիարդ դոլար

ՄԱԿ-ում հայտնել են, որ անտառային հրդեհների ծուխը հանգեցնում է տարեկան 100 000 հավելյալ մահվան դեպքերի

Երևանը կընդունի 2029 թվականի հեծանվահրապարակի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը

Ռուսաստանը եռօրյա դադարից հետո զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին

Լավրովն անհնար է համարում Սև ծովում նավերին հասցվող հարվածների մորատորիումի վերահսկումը

Դավիթ Թադևոսյանը CEA-Leti-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարը

Արարատ Միրզոյանը Ռիգայում հանդիպել է Լատվիայի առաջատար մտակենտրոնների ներկայացուցիչների հետ

Երևանում ուղևորափոխադրումներից օրական հավաքագրվում է մոտ 80 միլիոն դրամ. Ավինյան

Հագուստի մանրածախ առևտրի ոլորտում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 9.46 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպք

Մարզային տրանսպորտը չպետք է ներքաղաքային տրաֆիկ տեղափոխի և ծանրաբեռնի Երևանի փողոցները. Ավինյան