Պաշտոնական

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությունը Հայաստանում

2 րոպեի ընթերցում

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությունը Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն օգոստոսի 26-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) նորանշանակ ներկայացուցիչ Մարիեն Քլարկ-Հաթթինգին (Marianne Clark-Hattingh):

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,հանդիպմանը մասնակցել է նաև տիկին Նունե Սարգսյանը, ով ամիսներ առաջ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից նշանակվել է երեխաների իրավունքների արտակարգ պաշտպան:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությունը Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց խնամքի, առողջության և կրթական խնդիրների լուծման գործում:

Տիկին Մարիեն Քլարկ-Հաթթինգն ասել է, որ ուրախ է հանդիպել Երեխայի իրավունքների արտակարգ պաշտպանի հետ: Նա վերահաստատել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատրաստակամությունը՝ սերտորեն համագործակցելու երեխաների իրավունքների պաշտպանության և նրանց բարօրության ապահովման ուղղությամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերների և առաջնահերթությունների վերաբերյալ:

Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերին՝ միաժամանակ առաջարկելով իրագործել համատեղ նոր ձեռնարկներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում