Պաշտոնական

Դատավորները երդվել են նախագահական նստավայրում

1 րոպեի ընթերցում

Դատավորները երդվել են նախագահական նստավայրում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորԱնի Դանիելյանիև Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորԿարապետ Բադալյանիերդման արարողությունը։

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱրմենՍարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և մաղթել հաջողություններ:«Վստահ եմ՝ շատ լավ գիտակցում եք, թե որքան բարձր է դատավորի և դատական համակարգի պատասխանատվությունը մեր հասարակության առջև: Մաղթում եմ, որ ձեր վրա դրված բարձր պարտականությունները կատարեք մեծ պատասխանատվությամբ»,-ասել է նախագահը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում