Հասարակական

Հայաստանից օտարերկրյա ռազմաուսումնական հաստատություններ ընդունված կուրսանտները երդվել են

1 րոպեի ընթերցում

Հայաստանից օտարերկրյա ռազմաուսումնական հաստատություններ ընդունված կուրսանտները երդվել են

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում օգոստոսի 22-ին տեղի է ունեցել օտարերկյա ռազմաուսումնական հաստատություններ ընդունված կուրսանտների երդման արարողությունը։

Ապագա սպաներն արտասահմանյան լավագույն ռազմաուսումնական համալսարաններում մասնագիտական կրթություն ստանալուց հետո վերադառնալու են Հայաստան և իրենց գիտելիքը ծառայեցնեն ՀՀ զինված ուժերին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիսավոր միջոցառման ժամանակ կուրսանտները հրահանգավորվել են լինել պատասխանատու և կարգապահ, իբրև Հայաստանի դեսպաններ բարձր պահել մեր երկրի պատիվն և հայրենիք վերադառնալ որպես կայացած, պրոֆեսիոնալ սպաներ։

Կուրսանտները մեկնումից առաջ որպես զինվորականներ հայրենիքին անձնվիրաբար ծառայելու երդում են տվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում