Ucom-ը և «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը գործակցում են հանուն առցանց կրթվելու հնարավորության

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս ամառ Ucom-ը «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի հետ գործակցությամբ մեկնարկել է «Աշակերտական առաջնորդության» 3-շաբաթյա առցանց ճամբարը, որի նպատակն է աշակերտների շրջանում խթանել իրենց համայնքների զարգացման գաղափարների հոսքը, սերմանել քաղաքացիական պատասխանատվություն և կապ ստեղծել աշխարհի տարբեր ծայրերում բնակվող իրենց հասակակիցների հետ։ Ucom-ը Հայաստանի 24 համայնքներից 370 ճամբարականի մասնակցության համար տրամադրել է ինտերնետ հասանելիությամբ SIM-քարտեր։

«Յուքոմ» ՓԲԸ մամուլի ծառայությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ Ճամբարի ընթացքում աշակերտները հնարավորություն են ունեցել մասնակցելու Ucom-ի գործադիր ղեկավարների մասնագիտական զարգացման առցանց դասընթացներին և խմբերով աշխատել իրենց համայնքների կարիքներից բխող «Համայնքային ներազդեցության» ծրագրերի մշակման վրա։ Աշակերտական բազմաթիվ ծրագրերից Ucom-ը ֆինանսավորելու է Արմավիր մարզի Բագարան համայնքի աշակերտների համայնքային ներազդեցության ծրագրի իրականացումը։ Բագարանի միջնակարգ դպրոցի աշակերտներն առաջարկում են հիմնել թանգարան և իրենց կողմից մշակված կայք, որոնց միջոցով երեխաները պատրաստվում են ներկայացնել տեղական մշակութային ժառանգությունը։

«Այս վերջին ամիսներին Ucom-ը դժվարությամբ է ընտրել բոլոր նոր նախագծերն ու ծրագրերը, որոնց պետք է մասնակցի։ Սա պայմանավորված է մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, այդ թվում՝ նաև COVID-19-ով, բայց «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի այս ծրագրի իրականացմանը չէինք կարող չաջակցել։ Պետք էր ուղղակի տեսնել մեր ղեկավար անձնակազմի ոգևորությունը, որով դասընթացներ վարեցին՝ աշակերտների հետ կիսվելով իրենց փորձով ու գիտելիքով։ Շնորհակալ եմ թե՛ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի թիմին՝ այս հնարավորությունն ընձեռելու համար, և թե՛ մեր գործընկերներին՝ ինտերակտիվ առցանց դասընթացները կազմակերպելու համար», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանը։

«Մարտից ի վեր, Հայաստանի կրթական ոլորտն անցավ էական փոփոխությունների միջով, երբ հարյուրավոր աշակերտներ զրկվեցին ուսումը շարունակելու հնարավորությունից։ Երախտապարտ ենք Ucom-ին` COVID-19-ի և թվային միջոցների սղության պատճառով ստեղծված բացը լրացնելու նպատակով մեր աշակերտներին ինտերնետ հասանելիությամբ ապահովելու համար», - ասել է «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Ռուիզ Կլարկը։

«Աշակերտական առաջնորդության առցանց ճամբար»-ին աջակցելը Ucom-ի և «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի միջև հաստատված գործակցության բաղադրիչներից է։ Հիմնադրամի նպատակն է Հայաստանի և Արցախի աշակերտներին ապահովել հավասար կրթական հնարավորություններով։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը հավաքագրում և վերապատրաստում է տաղանդավոր մասնագետների, ովքեր երկու տարով տեղափոխվում են դասավանդելու համայնքներում, իսկ Ucom-ը մասնակիցներին տրամադրում է ինտերնետ հասանելիություն և սմարթֆոններ։

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում