Նուռնուս-Չարենցավան հատվածում բեռնատարը բախվել է գնացքին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նուռնուս-Չարենցավան հատվածում գնացքների շարժը գրեթե 3 ժամով դադարեցվել է` ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հարավկովկասյան երկաթուղու Հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից:

Օգոստոսի 22-ին, ժամը 9-ին Չարենցավան-Նուռնուս երկաթուղային հատվածում գտնվող գծանցքի մոտակա ավազահանքին պատկանող դատարկ բեռնատարը բախվել է բեռնատար գնացքի լոկոմոտիվին: Այնուհետև մեքենան բախվել է մոտակայքում գտնվող շինությանը, որը նույնպես պատկանում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը: Վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:

Բեռնատարը էական վնասվել է, վնասվել են լոկոմոտիվի մեկուսիչը և էներգաընդունիչը: Ներկայումս երկաթուղուն հասցրած վնասի չափը ճշտվում է:

Անմիջապես դեպքի վայր են կանչվել գնացքների երթևեկության անվտանգության գլխավոր վերահսկիչի ապարատի մասնագետներ, վերանորոգման խմբեր, Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներ: Դեպքի վայր է ուղարկվել նաև պահեստային լոկոմոտիվ: Երթևեկությունը դադարեցվել է 2 ժամ 42 րոպեով:

Հայերեն Русский

ԱՄՆ նախագահը կարող է ներկա գտնվել Իրանի հետ խաղաղության համաձայնության ստորագրմանը. Վենս

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու վերաբերյալ

Պակիստանի վարչապետը հայտնել է Իրան-ԱՄՆ խաղաղության համաձայնագրի ստորագրման օրն ու վայրը

Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին

Թրամփը հայտարարել է Իրանի հետ խաղաղության գործարքի մասին

Ռոբերտ Քոչարյանի ելքը ՀՀ-ից արգելվել է

Եռագլուխ մաֆիան ոչինչ չի կարող անել, որովհետև չունի ժողովրդի աջակցությունը. Փաշինյան

Վեց ընդդիմադիր ուժեր հայտարարությամբ են հանդես եկել խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ

Մունդիալ-2026. Ընթացիկ առաջնության ամենագոլառատ խաղում Գերմանիան հաղթեց Կյուրասաոյին

Քաղաքական ուժերը որքա՞ն մանդատ են ստանում. ԿԸՀ-ն ներկայացրեց արդյունքները