Նախագահական նախաձեռնությունների նպատակն է ձևավորել համագործակցության տարածաշրջանային հարթակ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ևս մեկ անգամ ընդգծելով 2018թ. Հայաստանում անցկացված՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի հաջողությունը՝ նախագահ Սարգսյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարին է ներկայացրել նախագահական մի քանի ծրագրեր, որոնց նպատակն է Հայաստանում ձևավորել տնտեսական համագործակցության տարածաշրջանային հարթակ:

Հանրապետության նախագահը տիկին Մուշիկիվաբոյին հրավիրել է մասնակցելու Մտքերի հայկական երկրորդ գագաթնաժողովին։ Նախատեսվում է, որ այն տեղի կունենա հոկտեմբերի 10-11-ը և կհամախմբի աշխարհի քաղաքական, տնտեսական, գիտական և մշակութային շրջանակների հայտնի դեմքերի: Գագաթնաժողովի հիմնական թեմաները կլինեն աշխարհաքաղաքականությունն ու արհեստական բանականությունը: «2019թ. Մտքերի հայկական առաջին գագաթաժողովի հաջողությունը մեզ քաջալերեց Շամոնիից դուրս նույնպես այն դարձնել տարեկան՝ նպատակ ունենալով ընդլայնել գագաթաժողովի աշխարհագրությունը և վեր հանել նոր գաղափարներ ու հնարավորություններ»,-նշված է նախագահ Սարգսյանի նամակում:

Նախագահական մյուս նախաձեռնությունը, որի մասին խոսել է Հայաստանի նախագահը, ATOM (Advanced Tomorrow) ծրագիրն է, որի հիմնական նպատակն է բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում Հայաստանը դարձնել տարածաշրջանային հարթակ: Նրա խոսքով՝ բազմաթիվ պետություններ, միջազգային ֆինանսական հաստատություններ և համաշխարհային հռչակ ունեցող ձեռնարկություններ արդեն համագործակցության պատրաստակամություն են հայտնել:

Անդրադառնալով Հաջողակ փոքր պետությունների ակումբ ստեղծելու իր նախաձեռնությանը՝ նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ այդ ծրագիրը քննարկել է շահագրգիռ մի շարք երկրների ղեկավարների հետ, ներառյալ ֆրանկոֆոն որոշ երկրներ, որոնց մեջ՝ Ռուանդան ու Քաթարը: Նախաձեռնության նպատակը բնավ էլ գոյություն ունեցող համագործակցության օղակները փոխարինելը չէ, ոչ էլ ծանրաշարժ կառույց ստեղծելը, այլ՝ փոքր պետություններին համախմբելը, որոնք համագործակցության և երկխոսության ճկուն հարթակի շրջանակներում կարող են հաջողել զանազան ոլորտներում:

Հայերեն Русский

Նոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար կմեկնարկեն նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր

«Դասարանից՝ ուղեծիր». Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներում

ԱԹՍ-ն հարվածել է Իրանի հարավային Սիրիկի նավահանգստի մոտ գտնվող նավակի

ՔԿ-ում տեղի է ունեցել խորհրդակցություն. ներկայացվել են կադրային նոր նշանակումները

ԱՄՆ-ն Կիևին նախազգուշացրել է հետախուզական տվյալների փոխանակման հնարավոր դադարեցման մասին. Զելենսկի

CENTCOM-ը հայտնել է, որ ամերիկյան ուժերն ապահովել են 19 միլիոն բարել նավթ տեղափոխող լցանավերի անցումը Հորմուզի նեղուցով

Գործընթացը հասունացել է, հնարավոր է՝ վաղն առավոտյան արթնանանք ու լրահոսում տեսնենք հետևյալ վերնագիրը՝ «Հայաստան–Թուրքիա սահմանը բաց է». Միրզոյան

Զանզիբարի նախագահը ժամանել է Երևան

Իրանի և Օմանի արտգործնախարարները քննարկել են Եմենում տեղի ունեցող զարգացումները

ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենի հետ