Սպորտ

Մխիթար Հայրապետյանը ներկա էր պատանի շախմատիստների ուսումնամարզական ամփոփիչ մրցաշարին

1 րոպեի ընթերցում

Մխիթար Հայրապետյանը ներկա էր պատանի շախմատիստների ուսումնամարզական ամփոփիչ մրցաշարին

ԵՐԵՎԱՆ, 17ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանն այցելել է«Ծաղկաձոր-­­2020» ուսումնամարզական հավաք անցկացնող շախմատիստներին:

«Արմենպրեսի»հաղորդմամբ` այս մասին հայտնում է Երևանի շախմատի ֆեդերացիան: Արդեն 5-րդ օրն է՝ մայրաքաղաքի շախմատային դպրոցների 8-14 տարեկան լավագույն 21 սաները հավաքի ընթացքում վարպետության դասեր և միաժամանակյա խաղաշարեր են անցկացնում, մարզում միտքն ու կամքը: Երեխաներին ուղեկցում են նաև 8 մարզիչներ, որոնցից 4-ը՝ գրոսմայստեր, 2-ը՝ միջազգային վարպետ:

Այցի ընթացքում Մխիթար Հայրապետյանը մասնակցեց եզրափակիչ մրցաշարին, որտեղ կիսաեզրափակիչում լավագույն արդյունք ցուցաբերած 7 երեխաները մրցեցին 7 մարզիչների հետ: Պայքարում ուժեղագույնը ճանաչվեց պատանի շախմատիստ Ռոբերտ Փիլիպոսյանը:

«Եվս մեկ անգամ համոզվեցի՝ մի քանի տարի անց շախմատային աշխարհը խոսելու է երիտասարդ հայ շախմատիստների անկասելի հաջողությունների մասին»,-նշեց Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահը: Մխիթար Հայրապետյանը նաև մի քանի պարտիա խաղաց: Հավաքին ներկա էր Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը:

ՊատրաստեցՎարվառա Հայրապետյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում