Դատարանը բավարարել է «Յուքոմ» ՓԲԸ հայցի ապահովման միջնորդությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դա­տարանը օգոստոսի 13-ին բավարարել է «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության հայցի ապահովման միջնորդությունը մասնակի՝ այն մասով, որ արգելել է «ԹԻՄ» ՍՊ ընկերությանը կնքել «Վեոն Արմենիա» ՓԲ ընկերության բաժնետոմսերի ձեռք­բեր­ման գործարք և գրանցման ներկայացնել գործարքից ծագող իրավունքները:

Ընկերությունից «Արմենպրես»-ին տեղեկացնում են, որ «Յուքոմ» ՓԲԸ-ն հայցադիմում էր ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դա­տարան ընդդեմ «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ խնդրելով հաստա­տել, որ առկա պայմաններում «ԹԻՄ» ՍՊԸ կողմից «Վեոն Արմե­նիա» ՓԲԸ բաժնե­տոմ­սերի ձեռքբերման բանակցային գործընթացում «Յուքոմ» ՓԲԸ պատ­կանող չբացահայտված տեղեկատվության օգտագործումը և «ԹԻՄ» ՍՊԸ հիմ­նա­­դիրների կող­մից «Յուքոմ» ՓԲԸ հանդեպ ունեցած ֆիդուցիար պարտավորություն­ների խախ­տումը հանդիսանում է անբարեխիղճ մրցակցություն, ինչպես նաև պարտավորեցնել «ԹԻՄ» ՍՊ ընկերությանը դադարեցնել անբարեխիղճ մրցակցությունը:

Նշենք, որ «Յուքոմ»-ը միջնորդել էր կիրառել հայցի ապահովման միջոց, մասնավորապես, «ԹԻՄ» ՍՊԸ-ին արգելել վարել բանակցություններ «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի ձեռքբերման վե­րա­բերյալ գործարքի կնքման շուրջ, ինչպես նաև կնքել «Վեոն Արմենիա» ՓԲԸ բաժ­նետոմսերի ձեռքբերման բանակցվող գործարքը (ստորագրել գործարքը և գրանցման ներկայացնել գործարքից ծագող իրավունք­ները):

Հաշվի առնելով գործի առանձնահատկությունները՝ «Յուքոմ»-ը ձեռնպահ է մնում հետագա տեղեկատվության տրամադրումից, սակայն գործի հետագա փուլերում, ըստ անհրաժեշտության, հավելյալ պարզաբանումներ կներկայացվեն հանրությանը:

Հայերեն English Русский

Ընտրություններ-2026. 1354 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 50.83 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.51 տոկոսը

Փաշինյանը բացառում է, որ իշխող ուժի ներկայացուցիչները որևէ ձևով ներգրավված լինեն ընտրախախտումների մեջ

Ընտրություններ-2026. 533 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 51.13 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.34 տոկոսը

Մենք կշարունակենք ԵՄ-ի հետ մերձեցումը և մասնակցությունն ու անդամակցությունը ԵԱՏՄ-ին․ Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է ինստիտուցիոնալացնենք Ադրբեջանի հետ խաղաղությունը, Թուրքիայի հետ սահմանը պետք է բացվի․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հետընտրական զարգացումների հավանականություն չի տեսնում

Պատերազմի եռագլուխ լրտեսական կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայաստանից․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը բացառել է քաղաքացիների ազատ կամարտահայտման նկատմամբ իշխանության ապօրինի ներգործությունը

Փաշինյանի խոսքով` «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է ընտրություններում և միանձնյա կձևավորի կառավարություն

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ