Լիբանանից ՀՀ է տեղափոխվել 56 հոգի. ևս 45-ը հայրենիք կժամանեն հումանիտար օգնության երրորդ ինքնաթիռով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո Հայաստանից Լիբանան մեկնած հումանիտար օգնության երկու ինքնաթիռով հայրենիք է տեղափոխվել 56 հոգի, ևս 45-ը Երևան կժամանեն երրորդ ինքնաթիռով:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Առաջին երկու թռիչքների միջոցով հայրենիք են տեղափոխվել մեր 56 հայրենակիցներ, իսկ այսօր գիշերը Լիբանանից վերադարձող ինքնաթիռով ևս 45 հոգի կժամանի Երևան: Հայաստան են տեղափոխվել մեր այն հայրենակիցները, որոնք Բեյրութում պայթյունի արդյունքում անօթևան ու առանց ապրուստի միջոցների են մնացել, ՀՀ քաղաքացի են կամ ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ, Հայաստանում կեցավայր ունեն»,- գրել է փոխվարչապետը:

Ավինյանը հավելել է, որ հայ ժողովուրդը եղբայրական Լիբանանի կողքին է և օժանդակությունը շարունակական է լինելու:

Քիչ անց Լիբանան կուղևորվի հումանիտար աջակցությամբ բեռնված հայկական երրորդ ինքնաթիռը: Հայաստանն ու Արցախը երեք թռիչքների արդյունքում Լիբանանին են տրամադրելու ավելի քան 36 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ, սննդամթերք ու դեղորայք:

Օգոստոսի 4-ին հզոր պայթյուն է որոտացել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 220-ը, վիրավորվել է ավելի քան 5 հազար մարդ: Պայթյունի հետևանքով զոհվել է 13, վիրավորվել՝ 300 հայ։

Հայերեն العربية

Աշխարհահռչակ բելգիական Hooverphonic խմբի երևանյան համերգը

Վերին Գետաշենում ընթանում են մի շարք փողոցների հիմնանորոգման աշխատանքները

Գեղարքունիքի մարզում մեկնարկել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի համայնքային փուլը

Վատիկանում ընթանում է կոնկլավը

«Կրթվելը Նորաձև Է» շարժման հանդիպմանը բանախոսել են ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, գործարար Բակուր Մելքոնյանը և շարժման ղեկավար Աննա Հակոբյանը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը նախատեսում է Գյումրիում կառուցել գորգագործության կենտրոն ու 14 բնակարան՝ գորգագործների համար

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին է ներկայացվել ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության նորանշանակ պետը

Իրանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Հնդկաստան

Ադրբեջանի նախագահը չի ժամանի Մոսկվա՝ Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին. ՌԴ նախագահի օգնական

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսին