Պաշտոնական

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի երդման արարողությունը

1 րոպեի ընթերցում

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի երդման արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, օգոստոսի 11-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի երդման արարողությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,նախարար Պետրոսյանը երդվել է բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը։

Նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել են Ռոմանոս Պետրոսյանին, մաղթել նրան հաջողություն, անսպառ եռանդ և արդյունավետ աշխատանք:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում