Ադրբեջանում մահացել է Պաշտպանության նախարարի նախկին տեղակալը. վարկածը սրտի անբավարարությունն է
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանում մահացել է Պաշտպանության նախարարի նախկին տեղակալը. վարկածը սրտի անբավարարությունն է](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/08/1024552.jpg)
ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում մահացել է Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մամեդով Ֆուադ Նադիր օղլին. պաշտոնական վարկածը սրտի անբավարարությունն է։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ադրբեջանի Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը հաղորդում է, որ Մամեդովի մահն արձանագրվել է օգոստոսի 10-ին:
Գեներալ-լեյտենանտը 2015թ. օգոստոսի 20-ից մինչև 2020թ. հուլիսի 8-ը զբաղեցրել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարի տեղակալ-Նյութատեխնիկական ապահովման Գլխավոր վարչության պետի պաշտոնը:
Փաստորեն նա աշխատանքից ազատվել է Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանի Տավուշի ուղղությամբ հուլիսի 12-ին ձեռնարկված սադրիչ և ագրեսիվ գործողություններից մի քանի օր առաջ։