Հասարակական

Ռոմանոս Պետրոսյանը Սեւանի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը կարևոր խնդիրներից է համարում

1 րոպեի ընթերցում

Ռոմանոս Պետրոսյանը Սեւանի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը կարևոր խնդիրներից է համարում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրջակա միջավայրի նախար Ռոմանոս Պետրոսյանը հանդիպում-քննարկում է ունեցել «Սեւան» ազգային պարկի ստորաբաժանումների ղեկավարների եւ աշխատակազմի հետ, ծանոթացել Սեւանի ջրային ավազանի էկոլոգիական հիմնախնիրներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Պետրոսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Սեւանի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումն ու պահպանումը մեր ամենկարևոր ու անհապաղ լուծումներ պահանջող խնդիրն է, քանի որ այսօր խմելու ջուրը, թերեւս, ամենաթանկն է աշխարհում:

Շրջայց կկատարեմ Սեւանի ավազանի հանրային լողափ, ապա ստուգայցով կլինեմ լճի այլ ափերում, որտեղ այժմ ընթանում են առափնյա անտառածածկ հատվածների մաքրման աշխատանքներ, տեղում կդիտարկեմ առկա իրավիճակը»,- գրել է Պետրոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում