Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Մխիթար Հայրապետյանն օգոստոսի 5-ին հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Մխիթար Հայրապետյանի գրասենյակից:

«Հայաստան-Իրան միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման տեսանկյունից, ըստ իս, հարկավոր է շեշտը դնել ՀՀ և ԻԻՀ խորհրդարանների ղեկավարների մշտական երկխոսության իրականացման, խորհրդարանական մշտական հանձնաժողովների միջև կապերի խորացման, միջխորհրդարանական բարեկամական խմբերի համագործակցության, միջխորհրդարանական միությունների և միջազգային հարթակների շրջանակներում կապերի հաստատման վրա»,-նշել է Մխիթար Հայրապետյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-իրանական օրակարգի մի շարք հարցեր, ինչպես նաև տարբեր ոլորտներում փոխգործակցությունն առավել ընդլայնելու հնարավորությունները:

Հանդիպումը կայացել է խորհրդանշական վայրում` Պատմական հուշարձանների պահպանման հայկական դաշնության շենքում, որը 1873-1920թթ. եղել է պարսիկ հյուպատոսի նստավայրը:

Հայերեն Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ