Եվրախորհրդարանում կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի որոշ պաշտոնյաների նկատմամբ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցությունը՝ «Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ ալյանսը» (S&D) կոչ է արել Եվրոպական միությանը պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի որոշ պաշտոնյաների նկատմամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովից։

«Հաշվի առնելով Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի լրջությունը՝ կոչ ենք անում Եվրոպական միությանը թիրախավորված պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են Ադրբեջանում ընդդիմության և քաղաքացիական հասարակության դեմ բռնաճնշումների համար»,- ասված է խմբակցության հայտարարության մեջ:

Խմբակցությունից նաև նշել են, որ անթույլատրելի է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգտագործում է COVID-19 համաճարակը և Հայաստանի հետ հարաբերություններում ռազմական լարվածության աճը որպես պատրվակ՝երկրում քաղաքական ընդդիմության մնացորդների ոչնչացման համար:

Հայերեն العربية English Русский

Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը

Աջակցությունն առավել թիրախային․ հուլիսի 1-ից ամբողջությամբ ներդրվում է անապահովության գնահատման նոր համակարգը

Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից

2028 թվականի հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության շահառու կդառնան բոլոր քաղաքացիները․ Ավանեսյան

Դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության առողջարանի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Մոսկվան ԱԹՍ-ների զանգվածային հարձակման է ենթարկվել

Նոր Նորքում շահագործման կհանձնվի հիմնանորոգված և ընդլայնված թիվ 105 մանկապարտեզը

ԿԲ խորհորդը վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել՝ 6.50 տոկոս

Լանջաղբյուրում 2018-2025 թվականներին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 9 ծրագիր

Լոռիում շարունակվում են 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները