Հասարակական

Կառավարության նիստի օրակարգում է Ռոմանոս Պետրոսյանին Կոտայքի մարզպետի պաշտոնից ազատելու հարցը

1 րոպեի ընթերցում

Կառավարության նիստի օրակարգում է Ռոմանոս Պետրոսյանին Կոտայքի մարզպետի պաշտոնից ազատելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը կքննարկի Ռոմանոս Պետրոսյանին Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի պաշտոնից ազատելու հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հուլիսի 30-ի նիստի օրակարգում։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Ռոմանոս Պետրոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի պաշտոնից»,- նշված է նախագծում։

Ռոմանոս Պետրոսյանը 2018 թվականի հունիսի 1-ից զբաղեցնում է ՀՀ Կոտայքի մարզի մարզպետի պաշտոնը։ Լրատվամիջոցների չհաստատված տեղեկությունների համաձայն` Պետրոսյանը հնարավոր է նշանակվի Շրջակա միջավայրի նախարար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում