Բուհ չընդունված դիմորդները հանդիպեցին ԱԺ պատգամավորների հետ. խորհրդարանականները կդիմեն ԿԳՄՍՆ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն ուսումնական հաստատություններ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողներն Ազգային ժողովում հանդիպեցին խորհրդարանի երեք խմբակցությունների պատգամավորների հետ:

«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում դիմորդներն ու նրանց ծնողները խորհրդարանականներին ներկայացրին իրենց խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:

Բարձրագույն ուսումնական հաստատություններ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները նշեցին, որ հիմնական խնդիրն այն է եղել, որ դիմում-հայտը լրացնելիս նրանք տեղյակ չեն եղել ընթացակարգում տեղի ունեցած փոփոխություններին:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Ստեփանյանը ծնողներին ու դիմորդներին հայտնեց, որ ԱԺ «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն իրենց ստորագրություններով գրություն կուղարկեն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Ստեփանյանը նաև հավելեց, որ պետք չէ ողբերգության վերածել այն, որ երեխան առաջին տարում չի ընդունվել բուհ:

«Եթե երեխան առաջին տարում չի ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն, պետք չէ սա սարքել անձնական ողբերգություն: Իմ հայրը 6-րդ փորձից է ընդունվել համալսարան, ես էլ դժվարությամբ եմ ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն: Որևէ մեկը չի կանխատեսել, որ հնարավոր է երկրում լինի արտակարգ դրություն»,- ասաց Լիլիթ Ստեփանյանը:

Դիմորդներն ու նրանց ծնողները նշեցին նաև, որ փոփոխված ընթացակարգի մասին իրենք պատշաճ չեն ծանուցվել:

Նորայր Շողիկյան

Հայերեն

Ջրվեժի աղբավայրում ստուգում է իրականացվում․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզաբանում է տարածել

Աստրիդ Շոմաքերը բնության պահպանության գործում կարևորել է ամբողջ հասարակության ներգրավվածությունը

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը հույս է հայտնել, որ COP17-ը գլոբալ երկխոսությունը կտեղափոխի գործնական հարթություն

ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասին

Համբարձում Մաթևոսյանը հույս է հայտնել Ադրբեջանի և մյուս հարևանների հետ համատեղ բնապահպանական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ

Սևանա լճի պահպանությունն ու համայնքների կայուն զարգացումը քննարկվել են COP17-ի շրջանակում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և Հանրապետության հրապարակին նվիրված միջոցառումներ

Բնության պահպանման նպատակներն իրական ներդրումային հնարավորությունների վերածելու թեմայով անցկացվեց բարձր մակարդակի երկխոսություն

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈւՑՈւՄ